Թուրքիան հերքում է․ «Քիմիական բեռներով լի տանկեր Իսրայել չի ուղևորվում»
03/12/2024
Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության ապատեղեկետավության դեմ պայքարի կենտրոնը հերքում է Թուրքիայից բեռնված տանկերի Իսրայել ուղևորվելու մասին լուրերը։
«Այն պնդումը, թե Թուրքիայից քիմիական բեռներով լի տանկերը շարժվում է դեպի Իսրայելի Հայֆա նավահանգիստ, ճիշտ չէ»,-ասվել է հայտարարության մեջ։
Բացի այդ, ընդգծվել է, որ տանկերը Թուրքիա է հասել Բելգիայից, ապա Յալովայի նավահանգստում բեռնաթափվելուց հետո դատարկ ճանապարհ ընկել։
https://www.ermenihaber.am/