«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկացի հայտնի ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեղադրանքով ձերբակալվել է իրենց որդին․ Թրամփն արձագանքել է

17/12/2025

Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նիք Ռայները, ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան բանտերի առցանց ռեեստրի տվյալներին։

Նիք Ռայները տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանի բանտ, իսկ նրա համար սահմանվել է 4 միլիոն դոլար գրավ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը Նիք Ռայների ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, մահացած են գտնվել Լոս Անջելեսի իրենց տանը։ Ըստ Ամերիկյան կինոընկերության՝ երկուսն էլ հայտնաբերվել են դանակահարված, իսկ դեպքի վայրում բռնկված հրդեհը դժվարացրել է մարմինների նույնականացումը։ Նրանց որդին՝ Նիք Ռեյները, սպանության գլխավոր կասկածյալն էր։

Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է հոլիվուդյան ռեժիսորի մահվանը՝ օգտագործելով սուր և վիճահարույց ձևակերպումներ։ Գրառման մեջ Թրամփը պնդել է, թե Ռայների և նրա կնոջ մահվան պատճառը «Թրամփ-մոլուցքային համախտանիշն» է», որով տառապում էր ռեժիսորը։

Թրամփը գրել է, որ Հոլիվուդում տեղի է ունեցել «շատ տխուր իրադարձություն»՝ նշելով, որ երբեմնի հաջողակ և տաղանդավոր կինոռեժիսորը մահացել է կնոջ՝ Միշելի հետ միասին։ Նրա խոսքով՝ պատճառը եղել է այն զայրույթը, որը Ռայները, իբր, առաջացնում էր շրջապատում իր քաղաքական դիրքորոշումների պատճառով։ 

Նշենք, որ ԱՄՆ նախագահի գրառումը լայն արձագանք է առաջացրել սոցիալական հարթակներում։ Միևնույն ժամանակ, Թրամփի հայտարարության մեջ նշված տեղեկությունները ներկայացվել են որպես նրա անձնական պնդումներ, և գրառումը պաշտոնական աղբյուրների կողմից չի մեկնաբանվել։

https://auroranews.am/