
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար
23/12/2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրի կառավարությանը՝ կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։
Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ:
Ելույթ ունենալով Թբիլիսիում, նախագահը կոչ է արել «Վրացական երազանքի» ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։