«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի վերացումը

23/09/2022

Թուրքիան հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի համակարգի վերացման օգտին: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին թուրքական պատվիրակության մասնակցությունից հետո հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գնալով ավելի շատ քաղաքական գործիչներ են ասում, որ աշխարհն ավելի մեծ է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները՛՛:

Ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելու մեխանիզմը, ըստ պաշտոնյայի, կարող է փոխարինել վետոյի իրավունքին:

՛՛Այս հարցում գլխավորը առավելագույն լուսաբանումն ու արդարությունն ապահովելն է՛՛, -նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ը բարեփոխելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին աջակցում են աշխարհի ավելի ու ավելի շատ պետությունների ղեկավարներ։