«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատապարտում եմ ուխտադրուժ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն անվայել և կանոնազանց ընթացքով. Հայր Ասողիկ

28/11/2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի քանի եպիսկոպոսների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով: 

Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով:

Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև:

Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՛՛: