«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արթուր Մեսչյան․ Ինձ համար զարմանալի չէր այս ամենը․ խոսելու ժամանակը դեռ կգա․ «Իրավունք»

26/02/2021

«Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ: Թեև պարոն Մեսչյանը սկզբում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, սակայն մեր համառությունը որոշ չափով տվեց իր արդյունքը:

-Պարո՛ն Մեսչյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում տեղի ունեցող դառը իրողությունները:

- Աղջիկս, այսքան ժամանակ, հատկապես պատերազմից հետո մի բառ կամ մի տող ինձանից լսե՞լ եք:

- Չենք լսել, պարո՛ն Մեսչյան:

- Ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ ես հիմա լռում:

- Ինչո՞ւ եք լռում, պարո՛ն Մեսչյան:

- Աղջիկս, խոսելու ժամանակը դեռ կգա, հիմա դեռ շատ շուտ է:

- Ինչո՞ւ է, ախր, շուտ: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լինի:

- Ինչ-որ ես պետք է ասեմ, աղ­ջիկս, էս քսան տարի է, ես դա ասում եմ: Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի:

-Էդ դեպքում ինչո՞ւ Ձեր մաքուր կենսագրության վրա, մեղմ ասած, բիծ գցեցիք՝ այս իշխանու­թյունների հետ աշխա­տելով:

-Իլոնա՛ ջան, ես քաղա­քականությունով չեմ զբաղվել, չէ: Ընդամենը մասնագիտական աշխատանք եմ արել: Բայց չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշու­թյան մեջ ընկանք, ինչ ասեմ: Խնդրում եմ էլի, այսքանով բավա­րարվեք:

-Ամեն դեպքում, շնորհակալ եմ Ձեզանից, պարո՛ն Մեսչյան, առողջ եղեք:

-Շնորհակալ եմ, աղջիկս»։