«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը

21/01/2021

«Ժամանակակից դիզայնի, ճկունության և վիզուալ գործիքների մատչելիության շնորհիվ կայքի այցելուները կարող են մեկ պատուհանի սկզբունքով տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից, էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման համակարգերից, ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ։

Մշակված հատուկ թվային գործիքների օգնությամբ հաշված րոպեների ընթացքում մեկ միասնական հարթակով կարելի է ուղարկել դիմում, բողոք, հարցում և, օրենքով թույլատրելի դեպքերում, վարույթին առնչվող անհրաժեշտ այլ փաստաթղթեր։ 

Շուտով կգործի կայքի «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ:

Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է՝ հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։

Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։

Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում»:

ՀՀ ԱՆ