«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերբիան և Չեռնոգորիան արտաքսել են միմյանց դեսպաններին

29/11/2020

Չեռնոգորիայի և Սերբիայի միջև դիվանագիտական ​​սկանդալ է տեղի ունեցել: 24 ժամվա ընթացքում Պոդգորիցան և Բելգրադը հայտարարել են դեսպանների փոխադարձ արտաքսման մասին, հայտնում է Deutsche Welle-ն՝ կողմերի պաշտոնական հայտարարություններին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնոգորիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 28-ին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոժովիչին՝ մեղադրելով նրան երկար տարիներ երկրի ներքին գործերին «միջամտելու» մեջ:

Ի պատասխան սերբական կողմը Չեռնոգորիայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Տարզան Միլոշիիչից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել Բելգրադը:
 

1in.am