«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

G7 երկրների ԱԳ նախարարները քննարկել են թալիբների հրամանագիրը կանանց կողմից փարաջա կրելու մասին

13/05/2022

Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարները դատապարտել են Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման հրամանագիրը հանրային վայրերում պարտադիր փարաջա կրելու մասին: Այս մասին ասվում է «յոթնյակի»՝ ուրբաթ տարածած հայտարարության մեջ:

«Մենք, G7-ի (Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի) ԱԳ նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը,  խիստ առարկություն եւ ափսոսանք ենք հայտնում՝ Աֆղանստանում կանանց ու աղջիկների իրավունքների եւ ազատությունների հանդեպ նոր բոլոր սահմանափակումների առնչությամբ: Աջակցում ենք աֆղանական ժողովրդին հավասարության համար իր պայքարում՝ ընդդեմ «Թալիբանի»»,- ասվում է հայտարարության մեջ: