«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Իշխանությունները շուտով կանեն վիրուսի դեմ ջախջախիչ քայլը․ Վահե Հովհաննիսյան

22/06/2020

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն ադրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի՝ ՀՀ կառավարության գործունեությանը։

-Ինչպե՞ս եք գնահատում համաճարակային վիճակը այսօր Հայաստանում և ինչ հրատապ քայլեր եք առաջարկում։

-Թույլ տվեք հերթական անգամ չկրկնել այդ քայլերի ցանկը, դրանց մասին բազմիցս գրել եմ։ Ամիսներ ի վեր մեր խումբն արել է առաջարկներ, բազմաթիվ այլ փորձագետներ ևս, սակայն իշխանությունն ընտրել է ցուցադրաբար դրանք անտեսելու քաղաքականությունը։ Անիմաստ եմ համարում հիմա որևէ գործնական առաջարկ անելը. կարձանագրեմ միայն, որ վիճակը շատ բարդ է, բայց ունի լուծումներ։ Իրավիճակը և հնարավոր զարգացումները բացառապես իշխանության պատասխանատվության տակ են։

-Համաճարակային վիճակը մնում է չափազանց մտահոգիչ։ Ձեր կածիքով իշխանությունը ի՞նչ է պատրաստվում անել, ի՞նչ քայլերի կգնա վիճակը բարելավելու համար։

-Հաշվի առնելով հայաստանյան վերջին շրջանի պրակտիկան՝ ենթադրում եմ՝ հեռու չէ այն պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր վերջին, ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։ Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները և ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան - Դանիելյան - Դանիբեկյան շարքի դատավորներից որևէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի և մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է։

Աղբյուրը` Tert.am
Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Geeralnews.am