Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը. Դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր. ԱԳ փոխնախարար
Կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ Ադրբեջանի հետ, այդ թվում նաեւ 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք վերջերս եւ դիտարկում ենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի մասին, նա ընդգծեց. «Դեռեւս շարունակում ենմ մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու»:
Դիտարկմանը, որ Ալիևը մի կողմից լավատեսություն է հայտնում խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, մյուս կողմից սպառնում է Հայաստանին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարծում ենք՝ րական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաեւ երկու պետությունների հանրություններին նախապատրաստում են»: