Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհապաղ ազատել հայ ռազմագերիներին․ Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեի կոչը

11/06/2021

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Համապաստան բանաձևն ընդունվել է հունիսի 10-ին։

«Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հունիսի 10-ին բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական անձանց և հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ-հորդորով Բաքվին են դիմել մի շարք միջազգային կառույցներ ու տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և այլն։