
Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել
21/09/2022
Նիժնի Նովգորոդ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում, հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ցամաքում սպասել են վերակենդանացման եւ շտապօգնության մեքենաները։ Բժիշկները բարձրացել են ինքնաթիռի սրահ, սակայն ուղեւորն արդեն մահացած է եղել։