«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Լարված մենամարտ ստացվեց, բայց ուրախ եմ, որ առաջին հաղթանակն ունեցա. Վախթանգ Հարությունյան

23/05/2022

Հարազատներիս, ընկերներիս եւ երկրպագուների աջակցությունն ինձ շատ օգնեց: Լարված մենամարտ ստացվեց, բայց ուրախ եմ, որ առաջին հաղթանակն ունեցա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որն առաջին հաղթանակը տարավ Երեւանում մայիսի 22-ին մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:

Նա նշել է. ՛՛Շատ ուրախ եմ առաջին հաղթանակիս կապակցությամբ: Տրիբունաներից մեծ աջակցություն զգացի, որ ինձ շատ օգնեց: Տրիբունաներում էին նաեւ իմ հարազատները, ընկերները եւ նրանց ներկայությունն արդեն մեծ առավելություն էր ինձ համար: Այս ամենից բացի, տան պատերը շատ են օգնում:

Առաջին մենամարտս էր, մի փոքր լարվածություն կար: Կարծում եմ՝ աստիճանաբար կանցնի: Լեհ մրցակիցս շատ ուժեղ էր, մեծ կամային հատկություններ ուներ: Ես պայքարում էի, որ իրենից ավելի բարձր որակներ ունենայի եւ ստացվեց՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց: