«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծրագրվե՞լ էր արդյոք պետական հեղաշրջում Հայաստանում

01/07/2025

Այն, ինչ օրեր առաջ բացահայտել են ՀՀ քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն, պետական հեղաշրջման փորձ էր մի խումբ անձանց կողմից, որոնք փորձել են ոչ օրինական կերպով հասնել իշխանության։ Դատապարտելի է ոչ միայն նման վարքագիծը, այլ նաև այն, թե ինչպես են հրապարակված ձայնահոլովակում այդ խմբի անդամները խոսում հայ ժողովրդի հասցեին և ինչպիսի պայքարի միջոցներ էին որդեգրել։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերի խորքից եղել է քաղաքական կառույց, և հայ թագավորները մշտապես փորձել են զսպել եկեղեցու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են վերջին օրերին տեղի ունեցած ազդեցիկ ներքաղաքական գործընթացները։