«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ բաժանման գլխավոր բացասական կողմերին

11/05/2026

Եթե Հայաստանն ընտրի Եվրոպական միության (ԵՄ) զարգացման ուղին, ապա շատ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հետ «մեղմ բաժանումը» Ռուսաստանի համար գրեթե բացասական կողմեր չունի։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում արտոնյալ գներով, ինչը վնասում է ռուսական տնտեսությանը։ Բացի այդ, ըստ Վոդոլացկու, կան սննդամթերքի խմբեր, որոնք նույնպես «եղբայրական հանրապետությանը» տրվում են արտոնյալ սակագներով՝ լրացուցիչ եկամուտներ ապահովելով տեղի գործարարների համար։

«Մեր միակ կորուստն այն է, որ մեր համատեղ հարյուրամյա պատմության ընթացքում հայերի 50 տոկոսը բնակվում է Ռուսաստանի տարածքում։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է։ Ռուս և հայ ժողովուրդների համար կարևոր է բարեկամական հարաբերությունների պահպանումը, քանի որ դա նշանակում է մշտական շփում, մշտական կապեր և ազատ տեղաշարժ», - ասել է խորհրդարանականը։

https://lenta.ru/