«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պատասխանել է հացահատիկի մատակարարումների վերաբերյալ ՌԴ-ի քննադատությանը

10/09/2022

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Ռուսաստանի քննադատությանը, թե ուկրաինական հացահատիկը ԵՄ է մատակարարվում հացահատիկի գործարքի շրջանակներում և չի հասնում ամենաաղքատ երկրներին։ Այս մասին ասված է ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Օ'Բրայենը, մասնավորապես, հայտարարել է. ՛՛Քննադատության ոլորտներից մեկը, որը հնչել է, այն է, որ սնունդ չի ուղարկվում երկրագնդի հարավային հատված՝ առավել կարիքավոր երկրներ: Խնդիրն այն է, որ հացահատիկի շուկան համաշխարհային է: Անկախ նրանից, թե կոնկրետ ուր է մատակարարվում սննդամթերքը, ուր է մատակարարվում ցորենի տվյալ զամբյուղը, այն մեծացնում է գլոբալ առաջարկի ծավալները, հնարավորություն է տալիս մյուսներին ձեռք բերել այլ ցորեն՛՛:

Նրա խոսքով՝ քննարկումը ՛՛որոշ առումներով ապակողմնորոշիչ է՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիություն սահմանափակելու հնարավորության մասին, քանի որ այն չի հասնում ամենաաղքատ երկրներ։