«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալմաստ (Երևան)-Շորժա էլեկտրագնացքը հունիսի 18-ից կգործարկվի․ ի՞նչ ժամանակացույցով կաշխատի

17/06/2021

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 18-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:
Գնացքը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սեւանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին: 
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սեւանից՝ 18:00-ին՝ Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին:
Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ՝ մինչեւ Սեւանի կայարան, եւ 1 000 դրամ՝ մինչեւ Շորժա:
ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով: