
Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ
02/11/2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին հյուսիսարևմտյան է` 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։