«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

02/11/2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 

Քամին հյուսիսարևմտյան է` 5-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։