«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը մերժեց Ուկրաինայի առաջարկը

03/11/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս չի պատրաստվում Ուկրաինային մատակարարել «Tomahawk» տեսակի հրթիռներ։

Լրագրողի հարցին՝ արդյոք Վաշինգտոնը կարող է փոխել այդ դիրքորոշումը, Թրամփը պատասխանել է. «Ոչ, առնվազն այս պահին։ Թեև հնարավոր է, որ ապագայում դիրքորոշումը վերանայվի»։

Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ ընդգծելով, որ իր կարծիքով իրավիճակը չափազանց բարդ է երկու կողմերի համար։ Թրամփի խոսքով՝ անհրաժեշտ է երբեմն «թողնել, որ իրադարձությունները զարգանան իրենց բնական ընթացքով»։

«Նրանք կռվում են՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Սա ծանր պատերազմ է երկու կողմի համար։ Երբեմն պետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի իր սահմանին, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ԱՄՆ նախագահը։