«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես է արցախյան գաթան հայտնվել «Կովկասի գերուհին» կինոնկարում

14/11/2022

Ես շատ եմ առիթ ունեցել աշխատելու այնպիսի արտիստների հետ, որոնք որպես աստղեր ասպարեզ են իջել դեռ ԽՍՀՄ տարիներին։ Նրանցից են՝ Գալինա Պոլսկիխը, Վասիլի Լանովոյը, Աննա Սամոխինան, Լարիսա Գուզեեւան, Սերգեյ Մակովիցկին, Արմեն Ջիգարյանյանը, Իրինա Ալֆյերովան եւ այլ շատ ուրիշներ։ Նրանցից յուրաքանչյոեւրից ես լսել եմ տարբեր պատմություններ այս կամ այն կինոնկարի նկարահանումների, կադրից դուրս մնացած կազուսների մասին։ Նաեւ շատ հետաքրքիր տեղեկություններ եմ լսել նրանցից կապված տարբեր խորհրդային կինոնկարների վերաբերյալ։ Ահա դրանցից մեկը։

Նատալյա Վառլեյի հետ մեր հերթական հաջող ներկայացումից հետո, ինչպես սովորաբար անում ենք, որոշեցինք «նշել» մեր հաջողությունը ռեստորաններից մեկում։ Մեզ հետ էին նաեւ այլ ատրիստներ։ Խոսակցություն սկսվեց քաղաքականության մասին։ Խոսք գնաց նաեւ Ղարաբաղի մասին։ Ու այդ ժամանակ Նատալյա Վառլեյը ասաց․

-Օյ, տղաներ, իսկ ես ղարաբաղյան քաղցր լոշիկ եմ կերել։

-Դա երեւի թե գաթա է եղել, չէ,- հարցրեցի ես։

-Ճիշտ է։ Ես անվանումն էին մոռացել։ Դա վաղուց էր, «Կովկասյան գերուհու» նկարահանումների ժամանակ, որտեղ ես Ֆրունզիկի հետ էի նկարահանվում։

Նատալյա Ալեքսանդրովնան պատմեց, որ Ֆրունզիկ Մկրտչյանը քաղցրակեր է եղել։ Եւ մի անգամ Հայաստանից նրա կինը՝ Դոնարան էր այցելել, ով իր հետ շատ անուշեղեններ էր բերել ամուսնու եւ նկարահանող խմբի համար։ Այդ ժամանակ ընթանում էին Ղրիմում «ընկեր Սաախովի ամառանոցում տեղի ունեցող տեսարանները»։

-Մենք աշխատում էինք տեսարանի վրա, որտեղ հերոսուհիս՝ Նինան, ուտում է մրգերը, իսկ նրան առեւանգողները նրան զվարճացնում են երգերով ու պարերով,- հիշում է Նատալյա Վառլեյը։-Երբ Գայդայը սկսեց նայել նկարահանված նյութը, Ֆրունզիկը, հետեւում էր կողքից ու մոտենալով ռեժիսյորին ասաց․ «Սեղանը վատն է։ Գեղեցիկ չի նայվում։ Աղջիկը նստած խնձոր է կրծում։ Դոնարան ինձ համար գաթա է բերել, որ բարեկամներս են ուղարկել Ղարաբաղից։ Թող Նատաշան դա ուտի։

Այդպես էլ ղարաբաղյան գաթան հայտնվում է կինոնկարի վերջնական տարբերակում։