«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի վերաբերյալ ФСБ-ի գաղտնի նյութեր են արտահոսել. Իոաննիսյան

26/05/2026

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։

Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։

Արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։

Նկարագրված են նարատիվները ու թեզերը, որոնք պետք է տարածվեն իրենց նախընտրած թեկնածուին առաջ մղելու համար։

Առկա է հանրային տրամադրությունների վերլուծություն։ Հստակ նշվում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ կրկնվի 2012 թվականին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու պատմությունը։

Արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչը, բնականաբար, բերում է այն մտքին, որ այս ամենի աղբյուրը (ստացման ուղին) նույնն է, ինչ Թևանյան Անդրանիկի մեղադրանքի հիմքում ընկած նյութերինը»։

https://caucasus-chronicle.com/2026/05/24/15380/?fbclid=IwY2xjawSBK2BleHRuA2FlbQIxMABicmlkETE2ank3YkhMWncweG5uVFdpc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgZ9l_752QKU2srUibA_pOs62GpDU7eTbzL124nK-7AZ647f0lL84TxQJhLy_aem_jGiRHZrMD7oKoBlmCDkt4g