«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտվի 2030 թվականին. Ուրալօղլու

27/11/2025

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի> շինարարությունը կավարտվի 2030 թվականին»։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմն արդեն վերանորոգում է Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղային գծերը և դրանք կհասցնի մինչև Հայաստանի սահման։ Առաջիկա աշխատանքների շրջանակում կկառուցվեն թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ։

Ուրալօղլուն հավելել է նաև, որ Հորադիզ-Բաքու հատվածով «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են։ Ընդհանուր առմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։