«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիությունը դատապարտում է Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա

30/09/2022

Եվրամիությունը դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա։ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը տարածել է Եվրահանձնաժողովի արտաքին գործերի ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոյի գնահատականը։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

«Եվրամիությունը խստորեն դատապարտում է Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի ինքնահռչակ շրջան՝ Աբխազիա։ Այդ անձը՝ Լուկաշենկոն, ոչ միայն չունի լեգիտիմություն՝ որպես պետության ղեկավար հանդես գալու, նաև այս այցը իրականացվել է առանց Վրաստանի կառավարության համաձայնության, որը միակ օրինական իշխանությունն է Աբխազիայի տարածաշրջանում։

Եվրամիությունը վերահաստատում է իր ուժեղ և ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Պիտեր Ստանոն։