«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը հայտարարել է Ռուսաստանին դիմակայելու և ժողովրդավարությունը պաշտպանելու համար Հունաստանի հետ համատեղ աշխատանքի մասին

17/05/2022

ԱՄՆ-ն և Հունաստանը միասին կաշխատեն՝ դիմակայելու Ռուսաստանին, և միասնաբար կպաշտպանեն ժողովրդավարությունն այտեղ, որտեղ այն վտանգված է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

«Հունաստանը և Միացյալ Նահանգները պետք է միասին լինեն որպես մեկ բռունցք՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին և ծանր տնտեսական հարված հասցնելու Ռուսաստանին, որպեսզի պատասխանատվության ենթարկեն նախագահ Պուտինին», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին «քաջության և հստակ դիրքորոշման համար»։

Մայիսի 13-ին Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ համաձայնագրում փոփոխություններին, որոնք թույլ են տալիս մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Փոփոխություններ են կատարվել փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագրում: