Հնարավո՞ր է արդյոք սկսի թուրք-իսրայելական պատերազմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից վերդառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա կրկին Լիբանանում գտնվող Անգլիայի քաղաքացիներին անհապաղ երկիրը լքելու կոչ է արել և մտահոգություն հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նա նշել է, որ Անգլիայի քաղաքացիներին Լիբանանից հնարավոր տարհանման համար Կիպրոսի ռազմաբազանրում կտեղակայվի ևս 700 զինվոր։ Ընդգծվել է նաև, որ ամերիկացի զինվորականներն ԱՄՆ-ի քաղաքացիների տարհանման նպատակով Կիպրոսում կտեղակայեն զինված ուժեր։
Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն և Անգլիան շարունակում են նոր քայլեր ձեռնարկել Կիպրոսն Իսրայելի համար ռազմաբազայի վերածելու նպատակով։ Նշվում է, որ զարգացումների արդյունքում Թուրքիա-Իսրայել պատերազմն անխուսափելի է թվում և այս ամենը նախապատրաստություն է Թուրքիա-Իսրայել հնարավոր պատերազմին։
https://www.ermenihaber.am/