«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բերման են ենթարկվել ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը

18/05/2022

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակից ՀՀԿ-ական մի քանի գործիչների բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։

Ավտոբուսում նրա հետ են նաև ՀՀԿ-ական գործիչներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։