«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն. Շուշան Ստեփանյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու մասին

21/09/2020

Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 23։13-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտավարական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) ոչնչացվել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների կողմից:

Հակառակորդը նաև հայտնել էր, որ ներկայումս չեն գտնվել մասունքները և որոնողական աշխատանքներ են իրականացնում։