«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առանց պետական գրանցման իրականացվել է ավազի արդյունահանում. ՊԵԿ

15/03/2023

Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով ընդերքօգտագործման թույլտվություն, Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել է ավազակոպճային զանգված և ստացել ձեռնարկատիրական եկամուտ: 2023 թվականի փետրվարին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր  ավազակոպճային զանգված: Արդյունքում, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։