«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

14/04/2021

Աշխարհում հիմա կորոնավիրուսի երրորդ ալիքն է մոլեգնում, եվրոպական երկրներից շատերը ստիպված են վերադառնալ կարանտինային խիստ միջոցառումներին։ Համավարակի դինամիկայից դատելով` 2021 թվականի զբոսաշրջային սեզոնը, ինչպես և նախորդը, կարող է ձախողման վտանգի տակ հայտնվել։

Մի քանի օր շարունակ ավելի քան 50000 դեպք է գրանցվում, ինչը համավարակի մեկնարկից ի վեր Թուրքիայի համար ռեկորդային ցուցանիշ է

Ռուսաստանի կառավարությունը որոշել է սահմանափակել չվերթերը նաև դեպի Տանզանիա։

Աֆրիկյան երկրի իշխանությունները դադարել են հրապարակել կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը և Տանզանիան ազատված են հայտարարել COVID -19–ից, սակայն Ռուսաստանում համոզված են, որ այդ որոշումը հապշտապ է կայացվել. իրավիճակը հեռու է կայուն լինելուց։

Բացի այդ, հաճախակի են դարձել մալարիայի ներթափանցման դեպքերը։ Դեպի Տանզանիա թռիչքների սահմանափակումը ևս կգործի մինչև հունիսի 1-ը։

«Մենք ուշիուշով կհետևենք, և եթե Թուրքիայի Հանրապետությունում և Տանզանիայի Հանրապետությունում իրավիճակը կայունանա, օպերատիվ կերպով կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, որպեսզի տուրեր գնելու հնարավորություն ունենան»,–ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։