ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական հաշտություն չի լինի
28/11/2025
Որքան էլ, որ նկատվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից ուկրաինական հարցի վերաբերյալ համակողմանի մոտեցում, միևնույնն է, ռուսական և ուկրաինական կողմերի միջև այս պահին պատերազմը չի դադարի, քանի որ դրա համար կան հիմնավոր պատճառներ։ Դրանից մեկն այն է, որ այս գործընթացքում ներգրավված է նաև ԵՄ-ն, որին այս պահին հրադադարը ձեռնտու չէ, իսկ երկրորդ պատճառը վերաբերում է ՌԴ-ի ներսում խմորումների առաջացմանը, որը կարող է տեղի ունենալ հրադադարի կնքումից հետո։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտեր Վահե Պողոսյանը քննարկել են ռուս-ուկրաինական հավանական հաշտությունը։