«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին. FT

28/01/2022

Եվրամիությունը (ԵՄ) հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն այց կկացարի Բաքու, որի շրջանակում կհանդիպի երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների հարցերով նախարարների հետ. «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կկենտրոնանան Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի դերի վրա», - ասել է ԵՄ անանուն ներկայացուցիչը: «Դա ներառում է Տրանսադրիատիկ գազատարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: Տրանսադրիատիկ գազատարի հզորությունը ներկայումս տարեկան կազմում է մոտ 10 մլրդ խմ, [Ադրբեջանը] կայուն և հուսալի մատակարար է ԵՄ-ի համար»։

Ինչպես ընդգծել է թերթը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Եվրամիության և Ռուսաստանի միջև լարվածության լույսի ներքո։ Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ԵՄ-ն պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, ինչը կարող է ներառել «Հյուսիսային հոսք 2» գազատարից հրաժարվելը։