«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիգերիայում ՄԱԿ-ի բազան հարձակման է ենթարկվել

02/03/2021

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները Նիգերիայում հարձակվել են ՄԱԿ-ի բազայի և մարդասիրական օգնության կենտրոնի վրա։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Գրոհայինները կրակի են մատնել մարդասիրական կենտրոնը, սակայն դրա աշխատակիցները չեն տուժել։ 25 աշխատակիցներ թաքնվում են ապաստարանում, որը գտնվում են ահաբեկիչների կողմից պաշարման մեջ։
Նախնական տեղեկություններով՝ հարձակումն իրականացրել են «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (նախկին «Բոկո Հարամ») խմբավորման անդամները։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։