«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանացի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

29/10/2020

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Մոգերաս ի Կամերոն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝

- ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց.

- միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա.

- դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով  Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար: