«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

28/11/2020

Նոյեմբերի 25-ից «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր դադարեցրել է հացադուլը: 

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նրա հետ տարվել է բացատրական աշխատանք, որի արդյունքում էլ Վերմիշյանը հացադուլը դադարեցնելու որոշում է կայացրել»,-ասաց Նավիկյանը:

Նշենք, որ Վերմիշյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը կալանավորված է 2020 թվականի փետրվարի 10-ից։  Նա մեղադրվում է խոշոր եւ առանձնապես խոշոր կաշառք ստանալու մեջ։ Ըստ ԱԱԾ-ի՝ նա պայմանավորվածություն է ձեռք բերել ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց կատարել գործողություններ կառուցապատող որոշ ընկերությունների կամ նրանց ներկայացուցիչների օգտին կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

Դրանից բացի, պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, որի դիմաց որպես կաշառք ստացել է 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Ըստ ԱԱԾ-ի՝ նա տվել է խոստովանական ցուցմունք, սակայն, պաշտպանի հավաստմամբ, առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
 

armtimes.com