_1658649221.jpg )
Ռուսական ածխի նկատմամբ էմբարգո սահմանելու որոշումը հապճեպ էր.
Կառավարությունը վաղուց է գալիք ձմռան համար խիստ լավատեսական տեսլական ներկայացնում, երբ խոսքը էներգակիրների մասին է: Ածխի եւ գազի խնդիրը բարդ խնդիր է Եվրոպայի համար, Wirtualna Polska-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յանուշ Շտայնհոֆը։
«Ռուսաստանը 160-170 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել եվրոպական շուկա։ Այդ գազի կորուստները եվրոպական բալանսում զգալի կլինեն՝ մոտ 30 տոկոս։ Դա չի կարող փոխհատուցվել այլ ուղղություններից առաքումներով շատ կարճ ժամանակում։ Նույնը ածուխի դեպքում է»,- ասել է Շտայնհոֆը:
Ըստ նրա՝ ածուխ կարելի է գնել համաշխարհային շուկաներից, սակայն հաճախ այն ստիպված են բերել հեռավոր երկրներից։
«Ռուսական ածխի վրա էմբարգո կիրառելու որոշումը կայացվել է գրեթե մեկ գիշերում՝ չմտածված։ Մոռացվել է, որ էմբարգոն իմաստ եւ մեծ նշանակություն ունի, երբ որոշումները կայացվում են ԵՄ բոլոր երկրների կողմից համատեղ»,- ընդգծել է Լեհաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը։