«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանացի պատգամավորներն ու սենատորներներն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին

11/05/2021

Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։

«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։

Իսպանացի օրենսդիրները կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։