«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը պետք է հասնի և կհասնի իր առջև դրված նպատակներին. Պեսկով

06/12/2022

Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք դրել է իր առջև: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հայտարարել է. ՛՛Ռուսաստանը պետք է հասնի և կհասնի իր առջև դրված նպատակներին՛՛:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ցանկանում է երկարատև խաղաղություն, ոչ թե ֆիկտիվ հրադադար, և որ հակամարտության լուծումը հնարավոր է խաղաղ բանակցություններով՝ Պեսկովն ասել է․ ՛՛Այն բանի հետ, որ հատուկ ռազմական գործողության արդյունքը պետք է լինի արդարության, երկարատև խաղաղության հաստատումը, կարելի է համաձայնել, բայց ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, ներկայումս դա տեսանելի չէ՛՛:

Ըստ Պեսկովի՝ ՛՛պետք է իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները՛՛, որպեսզի հայտնվեն բանակցությունների հեռանկարներ: