«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առողջապահության ոլորտի մասով պայքարը հաջողված է. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

21/09/2020

Առողջապահական համակարգն արել է առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այսօր լրագրողների հետ զրուցում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը միանշանակ հաջողված է: Թորոսյանը միաժամանակ նաև նկատեց.

«Դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլև ամբողջ ազգաբնակչության»:

Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի՝ նախարարը պատասխանեց.

«Իհարկե, վերադառնում եմ»: