«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անպատասխան չենք թողնի. պատասխանը կլինի՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում. Նեթանյահու

05/05/2025

Իսրայելն անպատասխան չի թողնի Եմենի ապստամբ հուսիների հարվածը Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք Իրանին կպատասխանենք ցանկացած պահի, ցանկացած վայրում: Հուսիների հարձակումներն ուղղակիորեն կապված են Իրանի հետ»,- հայտարարել է Նեթանյահուն:

Հավելենք՝ բալիստիկ հրթիռը պայթել էր Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի տարածքում։ Երեք մարդ վիրավորվել է։

Իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգը, ըստ ԶԼՄ-ների, նկատել է հրթիռը, սակայն չի կարողացել այն խոցել: