«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո

04/12/2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` կայուն խաղաղության հասնելու համար: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողներին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` կայուն կարգավորման հասնելու համար», – ասել է Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը շեշտում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել մարդասիրական կարիքները հակամարտությունից տուժած բոլոր ոլորտներում, և եթե պահանջվի, կավելացնի Հայաստանին և Ադրբեջանին տրվող օգնությունը», – ասել է Դյուժարիկը:

Նա իրավիճակի վրա ազդող բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ նրանց անարգել մուտքի հնարավորություն ընձեռելու համար։

Գուտերեշը ողջունել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը և կոչ է արել «բոլոր կողմերին շարունակել պահպանել դրա դրույթները, ինչպես նաև իրենց միջազգային պարտավորությունները, հատկապես միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներում»: