«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

20/07/2022

ԱԳ նախարարը Վարշավայում է գտնվում պաշտոնական այցով։

Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման հարցերը։

 Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, շեշտել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։