«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները ցնցում են երկրի պետականության հիմքերը. Ալիև

26/02/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Երեւանում, Հայաստանի ներքին գործն է, եւ հույս է հայտնել, որ այդ իրադարձությունները չեն ազդի նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վրա, փոխանցում է ТАСС-ը։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։ ...Այսօր Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները մեծ չափով ցնցում են երկրի պետականության հիմքերը», - ասել է Ալիևը ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում:

«Պատերազմի արդյունքները մնում են և կմնան անփոփոխ։ Եվ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը (նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով): Եւ պետք է ամբողջությամբ կատարվի: Այդ հայտարարության դրույթների մեծ մասն արդեն կատարված է։ Բայց կան հարցեր, որոնք հիմա քննարկման թեմա են։ Հուսով եմ, որ, չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը կկատարվի»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Երեւանի առջեւ կանգնած է «ոչ այնքան մեծ ընտրություն»: «Նրանք պետք է հաշտվեն և հաշվի նստեն նոր իրականության հետ։ Մենք ստեղծել ենք նոր իրականություն։ Հայաստանի համար ամենաընդունելի ընտրությունը հիմա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն է», - ընդգծել Է Ալիեւը։

Ռևանշիզմի փորձեր

Ադրբեջանը գործելու է անհապաղ, եթե տեսնի ռևանշ կազմակերպելու Հայաստանի որևէ մտադրություն։

«Երկարաժամկետ խաղաղության եւս մեկ պարտադիր պայման է Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում հստակ ըմբռնումը, որ ռեւանշի մասին ցանկացած մտադրություն խստորեն կպատժվի Ադրբեջանի կողմից: Դրա մասին ոչ մի կասկած չկա, մենք ոչ մի րոպե չենք տատանվի, եթե մենք կրկին վտանգ տեսնենք մեզ համար։ Եթե վերլուծենք էական վտանգը, մենք անհապաղ կգործենք», - ասել Է Ալիեւը։