«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հալեպում թուրքամետ զինված խմբավորումների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել. բնակիչները պահանջել են վերջ դնել թուրքական ուժերի օկուպացիային

07/03/2021

Հալեպում թուրքապետ զինված խմբավորումների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը:
«Թուրքիայի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակում է աճել տեղի բնակչության դժգոհությունը ապօրինի զինված խմբավորումների նկատմամբ: Էլ-Բաբ բնակավայրում մոտ 130 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել՝ պահանջելով ազատել քաղաքը օկուպացիայից: Բողոքի ցույցը վերածվել է բախման զինյալների հետ, որոնց ընթացքում 8 խաղաղ բնակիչ գրոհայինների կողմից ձերբակալվել է»,- հայտնել է Սիրիայում հակամարտող կոմերի մերձեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Ալեքսանդր Կարպովը:
Հաղորդվում է, որ մեկ այլ բնակավայրում՝ Բալշունում, բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ զինյալների կամայականությունների, քանի որ վերջինները հաստատվել են այն մարդկանց տներում, որոնք ձերբակալվել են Սիրիայի օրինական իշխանությունների հետ համագործակցելու մեղադրանքով: