«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղից կարգելվի մուտք գործել ԱՄՆ

07/03/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ ՝ այնտեղ ներառելով Աֆղանստանը: Այս մասին գրում է թե The New York Times-ը: Այժմ ԱՄՆ մուտք գործելու է սպասում Աֆղանստանի շուրջ 250 հազար քաղաքացի, ընդ որում նրանցից տասնյակ հազարներն արդեն աշխատանքի թույլտվություն են ստացել և աշխատանքի ու բնակության վայր են գտել ԱՄՆ-ում: Ընդգծվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարտացոլվի Աֆղանստանի ընդգրկումը երկրների «Կարմիր» ցուցակում ՝ Գրին քարտ ստացած Աֆղանստանի քաղաքացիների և փախստականների կարգավիճակ ստանալու համար:

Ըստ հրատարակության՝ «կարմիր ցուցակում» կարող են ընդգրկվել Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։ 

Միաժամանակ, հայտնի է, որ Թրամփի վարչակազմը սկսել է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ 

Թրամփը մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել «բոլոր նրանց, ովքեր երկրում օրինական հիմքերով չեն գտնվում»:

Տարեսկզբին «ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ուժեր»-ը հրապարակեց ցանկ՝ ներկայացնելով, թե որ երկրից քանի միգրանտ պետք է արտաքսվի։ Ըստ ծառայության՝ արտաքսման պատճառները տարբեր են։

Համաձայն տեղեկության, ԱՄՆ-ն կարտաքսի Հայաստանի 2808 և Ադրբեջանի 709 քաղաքացու, նաև ԽՍՀՄ 337 և Հարավսլավիայի 845 քաղաքացու։

Ռուսաստանից կարտաքսվի 3518, իսկ Թուրքիայից՝ 3103 քաղաքացի։

ԱՄՆ-ն կարտաքսի նաև Բրազիլիայի 38,677 քաղաքացու, իսկ Չինաստան կարտաքսվի 37,908 քաղաքացի։