«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան Վրաստանի սահմանի մոտ օդանավակայան է բացել

18/05/2022

Վրաց-թուրքական սահմանին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները համատեղ բացել են Ռիզե-Արդվին օդանավակայանը, գրում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին:

Սա Թուրքիայի երկրորդ օդանավակայանն է, որը գտնվում է Սև ծովի տարածքում՝ հյուսիս-արևմտյան մասում։

Նշվում է, որ նոր օդանավակայանի ստեղծման արդյունքում այս տարածաշրջանը կդառնա տրանսպորտային հանգույց, ինչը կնպաստի Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների միջև առևտրաշրջանառությանը:

Ռիզե-Արդվին օդանավակայանը գտնվում է Թուրքիայի Ռիզե քաղաքի կենտրոնից 34 կմ, Հոպա շրջկենտրոնից 54 կմ, իսկ Արդվինից 125 կմ հեռավորության վրա։

Օդանավակայանը Օրդու-Գիրեսուն օդանավակայանից հետո մեծությամբ երկրորդն է Թուրքիայում, որը կառուցվել է ափի երկայնքով:

Ռիզե-Արդվին օդանավակայանում տարեկան ուղևորահոսքը սահմանվել է 3 մլն:

Նշենք նաև, որ Ռիզե-Արդվինն աշխարհում հինգերորդ օդանավակայանն է, որը կառուցվել է ծովի ափին։