«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

31/10/2024

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։

Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։ Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան մատակարարելուն։ Ըստ այդմ վերհիշյալ  պատժամիջոցների այդ ցանկում Թուրքիայից ներառվել է թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։
https://www.ermenihaber.am/