«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ

18/09/2021

Այսօր Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։

««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։

Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020- 2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։

Ո՛չ ահաբեկչությանը»։