
Բրազիլիայում սուգ է հայտարարվել Պելեի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ
30/12/2022
Բրազիլիայում սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։
«Այս հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համազգային պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում:
Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն բրազիլացուն ճանաչել է դարի մարզիկ։